Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ո՞ր մթերքներն են խանգարում գիշերային քունը

Ո՞ր մթերքներն են խանգարում գիշերային քունը

Բոլորս էլ լսել ենք քաղցր երազների գիշեր պարգեւող տաք կաթի մոգական հատկության մասին։ Սա իսկապես ճշմարտություն է, քանի որ կաթնամթերքը պարունակում է տրիպտոֆան՝ հանգիստ քնին նպաստող նյութ։ Մյուս՝ տրիպտոֆան պարունակող մթերքներն են թռչնամիսը, բանանը, վարսակն ու մեղրը, գրում է Zdravoe.com –ը։

 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ բարձր յուղայնությամբ սնունդ հաճախ օգտագործող մարդիկ ոչ միայն հակված են գիրանալու, նրանք նաեւ քնի խանգարում ունեն։ Այնպես որ՝ կորչեն չիփսերն ու բուտերբրոդները՝ գիշերով։

 

Մեկ բաժակ սուրճը կարող է խաթարել քունը։ Կոֆեինի նույնիսկ բավարար քանակությունը կարող քնի խանգարում առաջացնել, սակայն չմոռանաք նաեւ կոֆեինի պակաս ակնհայտ աղբյուրների մասին՝ շոկոլադ, կոլա, թեյ։ Պետք է կրճատել կոֆեինի քանակն ու խուսափել դրանից քնելուց մի քանի ժամ առաջ։

 

Ալկոհոլը կարող է նպաստել ավելի արագ քնելուն, սակայն հանգիստ քուն չի ապահովի, ավելի շուտ ձեզ կտանջի գլխացավն ու գիշերային մղձավանջը։

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ